Նիկոլ Փաշինյանը հայտնաբերել է վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում
«Աշխատանքային քննարկումների ընթացքում պարզեցի, որ Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, այսինքն՝ նույնիսկ չեն մեկնարկել, կամ կիսատ են մնացել, և այդ վարկային ծրագրերով ՀՀ-ն վճարումներ է իրականացնում:
Այս իրավիճակը, կարծում եմ, մենք պետք է խորությամբ հասկանանք և քննարկենք»,- այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա խնդրեց նախարարներին՝ յուրաքանչյուրն իր մասով պարզի նման ծրագրերի գոյությունը և ցանկը ներկայացնել իրեն: Ըստ Ն.Փաշինյանի՝ մի քանի քննարկումների արդյունքում նման ծրագրեր են հայտնաբերվել, այժմ պետք է ուսումնասիրել և ամբողջական եզրակցությունների գալ: