Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հերքում է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները հանելու վերաբերյալ լուրերը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը այն մասին, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները: Այս մասին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել:

«Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները կեղծ է»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Интерфакс-Азербайджан»-ն ավելի վաղ գրել էր, թե պաշտոնական Փարիզը ֆրանսիական ընկերությունների համար վերացրել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը:

Տեսանյութեր

Լրահոս