Բաժիններ՝

Արտակարգ դեպք Երևանում. 13 քաղաքացի «Սոչի Պալաս» հյուրանոցային համալիրից տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 2-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ «թունավորում՝ քլորից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել քաղաքացիներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նշված անձինք են՝ Երևանի բնակիչներ՝ 37-ամյա Ալլա Մ.-ն, 14-ամյա Արմեն Մ.-ն, 14-ամյա Արսեն Մ.-ն, 33-ամյա Սարգիս Մ.-ն, 30-ամյա Հեղինե Հ.-ն, 10-ամյա Մնացական Հ.-ն, 7-ամյա Էլիզա Մ.-ն, 34-ամյա Ռոման Գ.-ն, 33-ամյա Մարգարիտա Հ.-ն, 17-ամյա Սուսաննա Գ.-ն, 15-ամյա Գոհար Գ.-ն, 10-ամյա Ժորա Գ.-ն և 1-ամյա Աշոտ Գ.-ն

։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ջրվեժ թաղամասում գործող «Սոչի Պալաս» հյուրանոցային համալիրից, որտեղ լողավազանում լողալիս են եղել։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930