«Տնօրենին կոչ եմ անում դուխով համագործակցել քննության հետ և չթաքցնել ոչինչ». Արայիկ Հարությունյան
Կրթության, գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակին, հարուցված քրեական գործին, որի համար հիմք է հանդիսացել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումը:
«Երեք օր էր, ինչ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը փորձում էր հանդիպել Երիտասարդական հիմնադրամի տնօրենի հետ: Առաջին օրը նա ասել էր, որ չի կարող գալ, հետո «հիվանդացել էր», իսկ հիմա պարզվում է՝ քրեական գործ է հարուցվել, այն էլ՝ Կարեն Ավագյանի դիմումով: +326 000 000 միլիոն դրամ: Տնօրենին էլ կոչ եմ անում դուխով համագործակցել քննության հետ և չթաքցնել ոչինչ»,- գրել է ԿԳ նախարարը:
Նշենք, որ դիմում համաձայն` տնօրենը 326 000 000 միլիոն դրամ է յուրացրել: