
Իրանի քաղաքացին փորձել է ապօրինի հատել Արցախի սահմանը

Հունիսի 1-ին ԱՀ Գլխավոր դատախազությունից ստացվել է նյութեր ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ 2018թ. մայիսի 18-ին ժամը 19:00-ի սահմաններում ԻԻՀ Համադան քաղաքի բնակիչ՝ 1988թ. ծնված Հասան Ղոլանի Սայաթ Ալին, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից առանց սահմանված փաստաթղթերի, Արաքս գետով անցնող կամրջով հատել է Արցախի Հանրապետության պետական սահմանը, որը նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում սահմանապահների կողմից հայտնաբերվել է Հադրութի շրջանի «Խուդաֆերին» կոչվող տեղամասում և բերման է ենթարկվել ԱՀ ԱԱԾ:
Արցախի Հանրապետության ոստիկանություն