Բաժիններ՝

Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետները Հայաստանում են

Երևանում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից ռիսկերի կառավարման համակարգի զարգացման աշխատանքային խմբի հերթական նիստը: Քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետություններում մաքսային ռիսկերի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված որոշումների նախագծերը, կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններն ու ռիսկերի կառավարման համակարգի զարգացմանն ուղղված այլ հարցեր:

Պատվիրակության անդամները կարևորելով եռամսյա պարբերականությամբ անցկացվող նման միջոցառումները՝ ընդգծել են, որ նպատակն է որդեգրել միանման մոտեցումներ, որոնք առավել միասնական կդարձնեն ռիսկերի կառավարման համակարգը: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի խոսքով ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործընթացները շարունակական են լինելու, ինչի արդյունքում հետագայում բոլոր տեսակի ստուգումներն ու հսկողական աշխատանքները կիրականացվեն միայն ռիսկերի կառավարման համակարգի ցուցիչների հիման վրա: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՊԵԿ ներկայացուցիչները հանդիպել են նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետների հետ: Վերջիններս աջակցություն են ցուցաբերել մաքսային հսկողության «կապույտ ուղի» ընթացակարգի ներդրման գործընթացում, որի նպատակն է սահմանային մաքսային վերահսկողությունը աստիճանաբար տեղափոխել հետբացթողումնային փուլ: Քննարկվել են նաև նաև «կապույտ ուղի» ընթացակարգի ներդրմանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ իրավական կարգավորումների վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։