Բաժիններ՝

Երևանի հյուրանոցներից մեկում քաղաքացիներ են թունավորվել. ոստիկանություն

Հունիսի 2-ին, ժամը 1-անց 30-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «թունավորում քլորից» ախտորոշմամբ Երևանի Քոչինյան փողոցի հյուրանոցային համալիրներից մեկից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 13 քաղաքացի:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ, ըստ նախնական տվյալների, քաղաքացիները թունավորումը ստացել են հյուրանոցային համալիրի լողավազանում՝ լողալիս:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930