Բաժիններ՝

Արտասովոր սուրճ՝ բրոկոլիով

Ավստրալիայում ստեղծել են նոր տեսակի սուրճ, որին ավելացվում է բրոկոլիի փոշի: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:

Գիտնականները ձեռնարկել են նոր ըմպելիքի մշակումը, քանի որ ավստրալացիների 51 տոկոսը բավական քանակությամբ բանջարեղեն, մրգեր եւ կանաչեղեն չի գործածում: Փորձագետները կարծում են, որ սուրճին բրոկոլիի հատուկ մշակված փոշու ավելացումը կօնի բարելավելու մարդկանց առողջությունը:

Նրանք հույս ունեն, որ փոշին թույլ կտա ստանալ անհրաժեշտ օգտակար նյութեր: «Բրոկոլիի երկու ճաշի գդալ փոշին համարժեք է բանջարեղենի մեկ չափաբաժնի»,- ասում է Գիտական եւ կիրառական հետազոտությունների պետական միավորման գիտնական Մերիեն Ավգուստինը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930