
Տիգրան Ավինյանը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին

Կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորեց բոլոր երեխաներին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ծննդյան օրվա առթիվ:
«Ցանկանում եմ շնորհավորել բոլոր մանուկներին և նշել, որ Հայաստանում բոլոր երեխաներն ապրելու են պաշտպանված, երջանիկ և ազատ Հայաստանում: Իհակե, նաև կառավարության անունից շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ, որ այն եռանդը, որ ունեք, ունենաք շատ երկար ժամանակ»,- ասաց Ավինյանը: