Կոնվերս Բանկը ամփոփել է «Հանդիպենք չեմպիոններին» ակցիայի արդյունքները
Կոնվերս Բանկը ամփոփել է «Հանդիպենք չեմպիոններին» ակցիայի արդյունքները: Ակցիան գործարկվել էր մարտին՝ Կոնվերս Բանկի Mastercard եւ Maestro քարտապանների համար: Նպատակը հաճախորդների խրախուսումն էր, ինչպես նաև անկանխիկ գործարքների ծավալի աճը:
«Ակցիայի ընթացքում՝ մարտի 26-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ , զգալի աճել է Կոնվերս Բանկի Mastercard եւ Maestro քարտերով անկանխիկ գործարքների և՛ քանակը ,և՛ ծավալը: Մասնավորապես, Բանկի քարտերով անկանխիկ գործարքների շրջանառությունը աճել է 23%-ով, իսկ անկանխիկ գործարքների քանակը՝ 77%-ով»,- ասացին Բանկում:
Զուգահեռաբար, ակցիայի մասնակիցները, կատարելով անկանխիկ գնումներ Բանկի գործընկերային ցանցում, օգտվել են գումարի հետվերադարձի, Կոնվերս միավորներ կուտակելու հնարավորությունից, իսկ 10-ը հաջողակներ՝ խաղարկությամբ, ստացել էին տարբեր մրցանակներ՝ 6 հատ 100.000 դրամ, 3 հատ 250.000 դրամ և UEFA Չեմպիոնների լիգայի եզրափակչի 1 տոմս՝ երկու հոգու համար/ ներառյալ ուղեգիրը/:
Նշենք, որ խաղարկությանը մասնակցել են նվազագույնը 400 000 դրամ/ համարժեք արտարժույթ/ ընդհանուր գումարի առնվազն 25 անկանխիկ գործարք քարտապանները: