
Երևանում վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում

Մայիսի 30-ին՝ ժամը 18:53-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/2 շենքի հոսանքամատակարարման դադարեցման պատճառով վերելակը խափանվել է, ներսում քաղաքացի է մնացել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Լ. Մ.-ին (1952թ.) դուրս են բերել արգելափակումից: