Բաժիններ՝

Արոնյանը պարտվեց Կարլսենին

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Լևոն Արոնյանը պարտվեց «Norway chess»-ի երրորդ տուրում: Մրցաշարի 3-րդ տուրում Արոնյանի մրցակիցը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն էր: Հայ գրոսմայստերը խաղում էր սև խաղաքարերով, նա պարտիայի 31-րդ քայլին անձնատուր եղավ:

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 2,5 միավորով հենց Մագնուս Կարլսենն է: Արոնյանը 1 միավորով կիսում է վերջին երկու տեղերը:

Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ Շախրիյար Մամեդյարովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս