Բաժիններ՝

«Հիանալի հանդիպում ունեցա Քիմ Քարդաշյանի հետ». Թրամփը հայ աստղի հետ քննարկել է բանտային համակարգի բարեփոխումների հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 30-ին Սպիտակ տան Օվալաձեւ սենյակում ընդունել է ամերիկահայ ֆոտոմոդել, ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանին՝ քննարկելու բանտային համակարգի բարեփոխումների, ինչպես նաեւ 63-ամյա Էլիս Մերի Ջոնսոնին ներում շնորհելու հարցը, որը ցմահ բանտարկության պատիժ է կրում:

Հանդիպման մասին Թրամփը գրառում է կատարել Twitter-ում: Տեղադրելով Քարդաշյանի հետ լուսանկարը՝ նա գրել է. «Այսօր հիանալի հանդիպում ունեցա Քիմ Քարդաշյանի հետ, խոսեցինք բանտային համակարգի բարեփոխումների եւ դատավճիռների կայացման մասին»,- գրել է Միացյալ Նահանգների ղեկավարը:

Հանդիպման մանրամասների վերաբերյալ այլ տեղեկությունները դեռևս չեն հրապարակվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031