 
                        Գեներալ Մանվելը Էջմիածնում նահանջում է. նա որոշել է հեղափոխություն անել վերևից. «Ժամանակ»
 
                                    «Ժամանակ» թերթը գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանը որոշել է հեղափոխություն անել վերեւից՝ չցանկանալով, որ այն տեղի ունենա ներքեւից:
Երեկ նրա նախաձեռնությամբ ապամոնտաժվել են Էջմիածին քաղաքի տարբեր փողոցների վրա տեղադրված արգելաձողերը (շլագբաում), մոտ 10 հատ:
Այդ արգելաձողերը դրված էին Գրիգորյանի տան, նրան պատկանող համալսարանի, քաղաքապետարանի տարբեր հատվածներում:
Մնում է, որ Մանվել Գրիգորյանը հրաժարվի նաեւ իր մյուս հակաօրինական գործողություններից՝ ինչպիսին, օրինակ, իր կողմից արգելված վայրերում կայանված մեքենաների անվադողերի իջեցումն է, քաղաքացիների ահաբեկումը եւ ծեծ ու ջարդը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        