ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու կապիտան Հ.Հակոբյանի մահվան հանգամանքները:
Ռումանիոյ Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի նախաձեռնությամբ և օրհնությամբ մայիսի 27-ին Բուխարեստում տեղի ունեցան Մայիսյան հերոսամարտերի և առաջին Հանրապետության 100 ամյակին, Շուշիի ազատագրման և Արցախյան պատերազմին, ինչպես նաև Ռումինիայի միավորման 100 ամյակին նվիրված միջոցառումներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Առաջին Հանրապետության 100-ամյակին հայ ժողովուրդն ապրում է իր քաղաքացիական պատմության փառապանծ էջը: Այս մասին նա հայտարարեց Սարդարապատի հուշահամալիրում Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ:
Հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացու բարօրությունն ու անվտանգությունը պետք է լինի առաջնահերթություն: Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում՝ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ համոզմունք հայտնելով, որ նոր կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այս սկզբունքներով է շարժվելու առաջ:
ABBYY ընկերության հիմնադիր և նախագահ, «Այբ» դպրոցի համահիմնադիր Դավիթ Յանը ֆեյսբուքի իր էջում նամակ է հրապարակել՝ ուղղված ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին։
Հայ Առաքելական եկեղեցին Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո տարբեր ծրագրերի ու կառույցների միջոցով Արցախին, արցախցի տարհանվածներին և սահմանապահ զինվորների ընտանիքներին տրամադրել է 59 միլիոն դրամ (125 000 ԱՄՆ դոլար) արժողությամբ դեղորայք, բուժպարագաներ, պարենային և իրային օգնություն:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի Գոհաբանական մաղթանքին:
Հայ ժողովրդի հաղթանակի բանաձևը սեփական ուժերի վրա հույսը դնելու և հաղթանակին հավատալու մեջ է: Սարդարապատի հուշահամալիրում Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարությանն այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ժամը 22։30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։
Լեհաստանը կողմ է Ուկրաինայի և Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամակցությանը:
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի և Հայաստանի առաջին հանրապետության ու մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանների առթիվ:
«Ապրիլյան պատերազմում եղած մանր-մունր թերությունների մասին մենք չպետք է խոսենք։ Ապրիլյան պատերազմում մենք հաղթանակ ենք տարել մեր հրամանատարների և զինվորների սխրագործությունների արդյունքում»։
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի գլխավորած պատվիրակությանը:
«Շնորհավորում եմ մեր ժողովրդին, սա ընդհանուր մեր տոնն է»,- այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ որոնելու հարցում:
ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի շնորհավորանքն Առաջին Հանրապետության տոնի առթիվ:
«Այսօվա շարժումը պետք է հիմք հանդիսանա թռիչքի՝ դեպի հայրենասիրություն, դեպի ապագա, դեպի պետություն»,- այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։
Հարցին՝ պաշտոնի փոփոխությունը ձեզ համար պաշտոնի բարձրացո՞ւմ էր, թե՞ իջեցում էր՝ Մ․ Հակոբյանն այսպես պատասխանեց․ «Ցանկացած պաշտոն, որը քեզ հնարավորություն է տալիս հայրենիքին ծառայելու, մեծ պատիվ է»։
Այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում հորդորեց իր ընկերներին, ծանոթներին, բարեկամներին առիթներ ման չգալ այս կամ այն տեղում տեղավորվելու համար։
Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր էր այցելել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Սարդարապատի հուշահամալիրում մեկնարկեց «Հաղթանակի դար» խորագրով զինվորական շքերթը՝ նվիրված Առաջին Հանրապետության 100-ամյակին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է շքերթը: Նախատեսված է նաև նրա ելույթը։
«Բոլոր ապօրինի հարստացածները և օրենք խախտածները ենթարկվելու են պատասխանատվության»,-այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։
Մայիսի 28-ին, ժամը 08:12-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Ռյա Թազա-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբատառ կոնդակ է հղել՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի, Մայիսյան հաղթանակների ու անկախության վերականգնման մեկդարյա հոբելյանի առթիվ:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առթիվ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մայիսի 28-ին մատուցվեց Գոհաբանական մաղթանք:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
Մայիսի 27-ին՝ ժամը 20:17-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի «Թուրվանդ» խանութի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: