Բաժիններ՝

«Խնդրում եմ բոլորից՝ առիթներ ման չգալ այս կամ այն տեղում տեղավորվելու համար»․ Դավիթ Սանասարյան

Այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում հորդորեց իր ընկերներին, ծանոթներին, բարեկամներին առիթներ ման չգալ այս կամ այն տեղում տեղավորվելու համար։

«Իմ ընկերները, հարազատներն արտոնյալներ չեն լինելու, խնդրում եմ բոլորից՝ առիթներ ման չգալ այս կամ այն տեղում տեղավորվելու համար։ Կառավարությունը և մյուս հարակից կառույցները լինելու են առողջ։ Չեն լինելու որևէ մեկի «դաբրո»-ով այնտեղ աշխատողներ»,- նշեց Դ․ Սանասարյանը։

Նա ասաց, որ իր պաշտոնավարման ընթացքում փորձելու է հասնել նրան, որ վերջում ասի՝ «հաջողություն կոռուպցիա, դու այլևս չկաս»։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե առաջինը ո՞ր կառույցներում են սկսելու վերահսկողություն իրականացնել և բացահայտումներ անել։ Ի պատասխան՝ Դ․ Սանասարյանն ասաց, որ իրենք հարցումներ են իրականացրել, թե մարդիկ ո՞ր կառույցներն են ուզում տեսնել մաքրված, բայց միայն այդ հարցումներով չեն սահմանափակվելու։

Նա ասաց՝ քանի որ ուսանողները շարժմանը շատ ակտիվ մասնակցություն են ունեցել և հիմնական շարժիչ ուժն են եղել՝ առաջիններից մեկը լինելու է Պետական համալսարանը և պետական այլ բուհ․ «Բայց չեմ ասի՝ որ մեկը։ Այս ամենը մենք որոշելու ենք վարչապետի հետ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս