Բաժիններ՝

Էջմիածնում Գոհաբանական մաղթանք մատուցվեց

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մայիսի 28-ին մատուցվեց Գոհաբանական մաղթանք:

Գոհաբանական մաղթանքին մասնակցում էին նաև ՀՀ Արմեն Սարգսյանն ու Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, բարձրաստիճան այրեր, հոգևոր դասի ներկայացուցիչներ։

Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը մայիսի 28-ին տոնում են Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տոնած պատմական հաղթանակի 100-ամյակը՝ Հանրապետության տոնը: 1918-ի մայիսի 28-ին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում տված կենաց-մահու ճակատամարտերում տարած հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի անկախությունը, որը կորցրած էր շուրջ 9 դար առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031