![](/banners/BeFunky-design.jpg)
Պատահար «Թուրվանդ» խանութի մոտ
![](https://168.am/wp-content/uploads/2018/05/35823_b.jpg)
Մայիսի 27-ին՝ ժամը 20:17-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի «Թուրվանդ» խանութի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Խրիմյան Հայրիկ թիվ 31 շենքի դիմաց բախվել են «Mercedes benz E» (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1981թ.) և «Toyota Camry» մակնիշերի (վարորդը՝ Հ. Հ., ծնված 1995թ) ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և փակել գազաբալոնների փականները: