Բաժիններ՝

«Միայն այդպես կարող ենք կերտել նոր հաղթանակներ և գնալ դեպի հուսալի ապագա». Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առթիվ:

«Առողջապահության նախարարության և իմ անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առթիվ:

1918 թվականին Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերն արժանի տեղ են զբաղեցնում մեր ժողովրդի պատմության հերոսական տարեգրության մեջ:

Մայիսի 28-ին հայը դարձավ պետության քաղաքացի: Սա դարձավ Հայաստանի Հանրապետության ծննդյան օրը, հայոց պետականության ամրապնդման հիմքը:

Մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է, իսկ հաղթել կարող է միայն առողջ ազգը: Հաղթող ժողովրդին վայել է առողջ լինել, ուժեղ ժողովրդին հարիր է անհատականից մինչև պետական մակարդակ դիմակայել խնդիրներին: Միայն այդպես կարող ենք կերտել նոր հաղթանակներ և գնալ դեպի հուսալի ապագա:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս պետական տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն ու մեծագույն հաջողություններ»,- ասված է ուղերձում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս