Բաժիններ՝

Կրակոցներ Արագածոտնի մարզում. կան վիրավորներ. հայտնաբերվել են կրակված պարկուճներ, վիրավորների մարմնում էլ՝ գնդակներ

Երեկ՝ մայիսի 27-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները Արագածոտնի մարզի Կարբի գուղի բնակիչներ՝ 59-ամյա Վրեժ Խուրշուդյանն է, 34-ամյա Հենրիկ Գրիգորյանն է և 33-ամյա Արթուր Բաղդասարյանը։ Պարզվել է, որ նրանցից երկուսը ստացել են հրազենային վնասվածքներ, որոնցից մեկին այնուհետև տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Արդեն նշված կենտրոն է ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Լևոն Յազիչյանը։

Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվում ոստիկանության Աշտարակի բաժին, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի հոգի։ Ոստիկանները պարզում են, որ վիրավորը Կարբի գյուղի բնակիչ՝ 29-ամյա Արգամ Պողոսյանն է։ Բժիշկներն իրավապահներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու։

Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են 7 կրակված պարկուճ, իսկ հիվանդանոցից էլ քննչական խմբին հայտնել են, որ վիրավորների մարմնի միջից հանել են հրազենից արձակված կրակված գնդակներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս