
«Ռեալը» չի ընդունել Ասենսիոյի վերաբերյալ 150 միլիոնանոց առաջարկը

Մադրիդցիները մտադիր չեն բաժանվել կիսապաշտպան Մարկո Ասենսիոյից:
22-ամյա կիսապաշտպանը Լա Լիգայի նախորդ մրցաշրջանի 32 խաղերից միայն 19-ում է դաշտ դուրս եկել հիմնական կազմում: Չնայած հիմնական կազմի խաղացողի կարգավիճակի բացակայությանը՝ «Ռեալը» հրաժարվել է վաճառել Ասենսիոյին նույնիսկ շատ մեծ գումարով:
«Մադրիդը ստացել է 2 առաջարկ Մարկո Ասենսիոյի վերաբերյալ, որոնցից մեկը հասնում էր 150 մլն եվրոյի: Այնուամենայնիվ, ակումբը չընդունեց այն»,- ասել է կիսպաշտպանի գործակալը Cadena Ser-ին տված հարցազրույցում:
«Ասենսիոյին սպասվում է անհավանական ապագա»,- ավելացրել է գործակալը:
2017-18թթ. մրցաշրջանում Ասենսիոն դարձել է 6 գոլի և 8 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը