Բաժիններ՝

«Ոչ ոք թիմում չի մեղադրի Կարիուսին». վան Դեյկ

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը:

«Սա, իհարկե, զվարճալի չէ: Մենք հաղթում ենք միասին և պարտվում ենք միասին: Ոչ ոք թիմում չի մեղադրի Կարիուսին: Ինչ ասես կարող է տեղի ունենալ նման լարված խաղերում: Մենք այլ արդյունքի հույս ունեինք:

«Լիվերպուլը» պետք է հպարտանա: Մեծ Բրիտանիայի բոլոր թիմերը ուզում են լինել մեր տեղը՝ խաղալ Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Հիասքանչ է, որ մենք հասանք մինչև եզրափակիչ: Բայց հիմա ամբողջ թիմը շատ հիասթափված է»,- վան Դեյկի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031