
«Արսենալը» լճացել էր Վենգերի օրոք». Պիեր-Էմերիկ Օբամեյանգ

«Էմիրեյթսում» նոր դարաշրջան է սկսվում:
«Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է Արսեն Վենգերի՝ ակումբից հեռանալը, ով աշխատել է Լոնդոնում 1996 թվականից:
«Մի կողմից երկրպագուների մոտ պետք է արտասովոր զգացողություն լինի մարզչի հեռանալուց: Բայց սա հաստատ նոր մեկնարկ է ակումբի համար: Վերջին երկու տարիներին, եկեք անկեղծ լինենք, «Արսենալը» մի փոքր լճացել էր: Ես կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը անհամբերությամբ սպասում է հաջորդ մրցաշրջանին:
Արտասվոր է, երբ մարզիչը հեռանում է ակումբից 22 տարվա աշխատանքից հետո: Բայց սա կյանք է, մենք պետք է առաջ նայենք»,- Օբամեյանգին է մեջբերում Գոլ-ը:
«Զինագործների» նոր մարզիչ է նշանակվել Ունայի Էմերին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը