Բաժիններ՝

Յուրաքանչյուր ամսվա վերջին Սփյուռքի նախարարությունում կսահմանվի մեկ օր միմիայն քաղաքացիների ընդունելության համար. նախարար

Թեև երեկ աշխատանքային օր չէր, սակայն փոխնախարարներ Բաբկեն Տեր Գրիգորյանի և Դավիթ Սարգսյանի հետ 39 քաղաքացու ընդունելություն էինք կազմակերպել` յուրաքանչյուրին տրամադրելով 10-15 րոպե:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սփյուռքի նախարար, ՔՊ անդամ Մխիթար Հայրապետյանը:

«Այս առիթով ուզում եմ ձեզ տեղեկացնել` անկախ այն փաստից, որ մենք ամեն օր տարատեսակ հանդիպումներ ենք ունենում, յուրաքանչյուր ամսվա վերջին Սփյուռքի նախարարությունում կսահմանվի մեկ օր միմիայն քաղաքացիների ընդունելության համար»,- ընդգծել է նախարարը:

Հայրապետյանը շեշտել է նաև, որ երեկ հասցրել է «շատ արդյունավետ հանդիպումներ ունենալ» ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031