
«Ֆուլհեմը» հաղթեց «Ասթոն Վիլլային» և վերադարձավ ԱՊԼ

Լոնդոնյան «Ֆուլհեմը» հասավ ԱՊԼ՝ 3 տարի Չեմպիոնշիփում անցկացնելուց հետո: Պրեմիեր լիգա դուրս գալու համար փլեյ-օֆֆի եզրափակչում «սպիտակները» հաղթեցին «Ասթոն Վիլլային» 1:0 հաշվով:
Միակ գոլը 23-րդ րոպեին Թոմ Կեյրին: «Ֆուլհեմը» ավարտեց հանդիպումը 10 հոգով՝ 70-րդ րոպեին Դենիս Օգոյի հեռացման պատճառով:
Ավելի վաղ անգլիական ֆուտբոլի էլիտայում տեղ էին գտել «Վուլվերհեմփթոնը» և «Քարդիֆ Սիթին»:
«Ֆուլհեմը» դուրս էր մնացել ԱՊԼ-ից 2014 թվականին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը