
«Շատ հաճելի էր խաղալ «Ռեալի» կազմում, իսկ ապագայի մասին շուտով կասեմ». Ռոնալդու

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից հետո (3:1) հասկացրել է, որ մոտ ժամանակները կարող է հեռանալ ակումբից:
«Ապագայի մասին կխոսենք մի քիչ ավելի ուշ: Ինձ համար շատ հաճելի էր խաղալ «Ռեալի» կազմում, իսկ պատասխան ես ձեզ կտամ մոտ օրերս: Ես հաճույք եմ ստանում այս պահից թիմակիցներիս հետ: Կարևոր է, որ մենք միասին պատմություն կերտեցինք:
Շնորհակալություն բոլոր երկրպագուներին»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Նախորդ մրցաշրջանում 33-ամյա պորտուգալացին անցկացրած 44 խաղերում դարձել է 44 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը