Բաժիններ՝

Արարատ լեռ, հայկական խոհանոց եւ համերգ Երեւանում. Արմեն Սարգսյանը` Էլթոն Ջոնի հետ հանդիպման մասին. News.am

Բրիտանացի լեգենդար երգիչ Էլթոն Ջոնը հավանաբար հաջորդ տարի Հայաստանում համերգ կտա։ Այդ մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որը Էլթոն Ջոնի հետ ընթրել էր «Անկյուն» ռեստորանում։

Հարցին, թե ինչ են քննարկել Էլթոն Ջոնի հետ, Արմեն Սարգսյանը պատասխանել է կատակով. «Քննարկում էինք, որ Հայաստանում հոյակապ ուտելիք կա։ Եւ քննարկում էինք՝ երբ ենք Արարատ սարը հետ բերելու»։ 

Նախագահը նշել է, թե երգիչը հայկական ուտելիքներից փորձել է ամեն ինչ եւ հավանել է։

Հարցին, թե ինչ նպատակով է երգիչը ժամանել Հայաստան, Արմեն Սարգսյանը պատասխանել է. «Էլթոնը բարեկամն է, իմ բարեկամը, պարոն Վաչե Մանուկյանի բարեկամը, Րաֆֆի Մանուկյանի բարեկամը, եւ այստեղ եկել է հիմնականում բարեգործական ծրագրերով, երեխաների համար։ Հավանաբար մյուս տարի կգա համերգով»։ 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս