
Փակել են Գյումրի-Երևան ճանապարհը, պահանջում են Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը. Aravot.am

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի մեծ թվով երկրպագուներ՝«Հայրապետյան հեռացիր», «Ձեռքերդ հեռու մեր Շիրակից» ցուցապաստառներով, փակել են Գյումրի-Երևան ճանապարհի Ազատանի հատվածը՝ պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը, գրում է Aravot.am-ը։
Նրանք ՀՖՖ-ի կողմից հրապարակված ՈՒԵՖԱ-ի նամակը, որով ՈՒԵՖԱ-ն իբրև թե վարույթ է սկսել «Շիրակ»-ի դեմ Երևանի «Բանանց»-ի հետ պայմանավորված խաղ անցկացնելու վերաբերյալ, համարում են կասկածելի ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից պահանջում են հրապարակել ՈՒԵՖԱ-ի բոլոր նամակները Հայաստանում տեղի ունեցած պայմանավորված խաղերի վերաբերյալ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: