Բաժիններ՝

«Ռեալ»-ը 13-րդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը. Պատմական արդյունք

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակչում երրորդ տարին անընդմեջ Մադրիդի «Ռեալ»-ը հաղթանակ տոնեց:

Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում թիմերն ակտիվ էին, բայց օգտագործե հնարավորությունները չստացվեց: Անսպասելի ուսի վնասվածք ստացավ «Լիվերպուլ»-ի առաջատար Մուհամես Սալահը: Քիչ ավելի ուշ վնասվածքի պատճառռով փոխարինվեց արդեն «Ռեալ»-ից Կարվախալը:

Երկրորդ կեսի մեկնարկին անհավանակ և անսպասելի գոլ խփեց Կարիմ Բենզեման: «Լիվերպուլ»-ի դարպասը գնդակ նետում էր առաջ, երբ Բենզեման պարզապես առաջ մեկնեց ոտքը և գնդակը հայտնվեց անգլիական ակումբի դարպասում: Եվ մի քանի րոպե անց «կարմիրները» խփեցին պատասխան գնդակը: Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնված Մանեն հաշիվը դարձրեց 1:1:

Հանդիպման 63-րդ րոպեին ֆանտաստիկ, հետհարվածով գոլի հեղինակ դարձավ Գարետ Բեյլը (2:1): Նույն Բեյլը 83-րդ րոպեին հեռահար հարված կատարեց դեպի դարպասը, «Լիվերպուլ»-ի դարպասապահը փորձեց որսալ գնդակը, բայց չգիտես ինչպես բաց թողեց գնդակը (3:1):

Ի վերջո «արքայական ակումբը» հաղթեց 3:1 հաշվով և 13-րդ անգամ տիրավ Չեմպիոնների լիգայի գավաթին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031