
Երեւանում գտնվող զորամասում կապիտան է մահացել

Այսօր ինքնասպանության դեպք է գրանցվել Երեւանում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասում: Այդ մասին հայտնում է «Փաստինֆոն»։
Նախնական տվյալներով՝ ժամը 13-ի սահմաններում՝ զորամասի կապի վաշտի ննջարանում՝ կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանը: Հայտնաբերվել է նաեւ գրություն։
Դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեից հայտնել են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ` զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: