Բաժիններ՝

««Յունիգրաֆ-Իքս» ընկերության հաշվապահական խնդիրները չեն ներառվում վարչության գործառույթների կամ լիազորությունների մեջ». Արթուր Գևորգյան

Ոստիկանությունն այսօր հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունը իրացնելով օպերատիվ տվյալները «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունում հայտնաբերել է շուրջ 185 մլն դրամի յուրացում:

Հաղորդագրության մեջ նաև նշված էր, որ տվյալ ընկերության գործունեության վերահսկողությունը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը: Սույնը հաշվի առնելով դիմեցինք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին՝ պարզաբանելու, թե ինչպե՞ս է ստացվել, որ վերահսկող մարմինը չի նկատել նման խոշոր յուրացումը:

– Պարոն Գևորգյան, Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊ ընկերության գործունեության վերահսկողությունը ստանձնել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ, լինելով վերահսկող մարմին, Երևանի քաղաքապետարանը թույլ է տվել նման խոշոր յուրացումներ:

– Նախ նշեմ, որ թափառող կենդանինների վնասազերծման (ստերելիզացիայի) ծառայությունների ձեռք բերումը իրականացվել է գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթով՝ բաց ընթացակարգով: Ծառայությունների համար կնքված պայմանագիրն էլ հրապարակված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Համաձայն այդ պայմանագրի Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը հանդիսանում է պատասխանատու ստորաբաժանում, որն իրականացնում է հսկողություն պայմանագրի կատարման վերաբերյալ: Ոստիկանության հայտարարության մեջ նշված դեպքերը ներառված չեն պայմանագրում՝ որպես հսկողության ենթակա ծառայություն: Ծառայությունները ներառում են թափառող յուրաքանչյուր կենդանու վնասազերծումը, որը, ըստ վնասազերծված կենդանիների թվի, հսկվում և ընդունվում է առևտրի վարչության կողմից, իսկ «Յունիգրաֆ-Իքս» ընկերության հաշվապահական խնդիրները չեն ներառվում վարչության գործառույթների կամ լիազորությունների մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս