«ՀՀ ԱԳՆ-ում փոփոխություններ հաճախ են կատարվում». Բալայան

«ՀՀ ԱԳ նախարարությունը կարծրացած մարմին չէ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փոխի ՀՀ այն դեսպաններին, ովքեր մասնագիտությամբ դիվանագետ չեն:

Բալայանը հղում կատարեց ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, երբ նա ԱԺ-ում վարչապետի թեկնածու էր: Բալայանի դիտարկումների համաձայն՝ Փաշինյանն ասել է, որ այդ «տենդենցը պետք է վերանայվի»:

«Նախարարությունը կարծրացած մարմին չէ, և փոփոխությունները մշտական բնույթ են կրում: Նախարարությունում փոփոխություններ հաճախ են կատարվում, և այս կոնտեքստում պետք է նայել նաև հետագա փոփոխությունները»,- ասաց Բալայանը՝ ըստ էության չբացառելով փոփոխությունները:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031