
Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեները ստորագրելու են գիտակրթական ոլորտում 2018-2019թթ. համագործակցության ծրագիրը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին կմեկնի Բելառուս՝ մասնակցելու Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի քննչական կոմիտեների 3-րդ համատեղ կոլեգիայի նիստի աշխատանքներին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Ըստ գրառման՝ այցելության ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Ռուսաստանի եւ Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների հետ։ Բացի այդ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի միջև կստորագրվի գիտակրթական ոլորտում 2018-2019թթ. համագործակցության ծրագիր։