
Արարատի մարզում 4 հոգի խանութում կապել են աշխատակցին՝ հափշտակել խոշոր գումար

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով այսօր՝ մայիսի 13-ին, հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 01:00-ի սահմաններում 4 հոգի գնումներ կատարելու պատրվակով մտել են Արարատի մարզի Հայանիստ գյուղում գտնվող խանութ, որտեղ 2 հոգին բռնել են խանութի սեփականատիրոջ ազգականին՝ 75-ամյա Ալեքսանդր Թոխյանին, ստիպողաբար տարել նրան առանձնասենյակ, կապել ձեռքերն ու ոտքերը, այնուհետև խուզարկել նրան ու նրանից հափշտակել են խոշոր չափի գումար:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։