Բաժիններ՝

«Արսենալը» վստահ է, որ կստորագրի Ալեգրիին

Հիմա Մասիմիլիանոն գիտի, թե ինչքան կարող է ծախսել շոփինգի ժամանակ:

«Արսենալը», որն Արսեն Վենգերի՝ ակումբից հեռանալուց հետո զբաղված է նոր մարզիչ փնտրելով, անցկացրել է դրական բանակցություններ «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ:

Ինչպես հաղորդում է The Times-ը, «Արսենալն» արդեն քննարկել է Ալեգրիի գործակալի հետ տրանսֆերային բյուջեն, ակումբի զարգացման ռազմավարությունը և մարզչական շտաբը, որը պետք է աշխատի Մասիմիլիանոյի հետ նրա՝ Լոնդոն տեղափոխվելու դեպքում: Չնայած դրան, իտալական առաջատար պարբերականները վստահ են, որ Ալեգրին կմնա «Յուվենթուսում» ևս մեկ մրցաշրջան:

Մայիսի 13-ին «Արսենալը» կանցկացնի իր վերջին խաղը Արսեն Վենգերի գլխավորությամբ:

Ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնությունը նվաճելու դեպքում Ալեգրին «Յուվենթուսի» հետ կձևակերպի 4 անընդմեջ ոսկե դուբլ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031