Դիլիջան քաղաքում ավտոմեքենաներ են բախվել. կա տուժած

Մայիսի 12-ին, ժամը 20:26-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում բախվել են «Mitsubishi» և «ՎԱԶ-2107» մակնիշերի ավտոմեքենաները, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Ա. Զ.-ը (1984թ), հոսպիտալացվել է Դիլիջանի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031