
Անտուան Գրիզմանը «Բարսելոնա» տեղափոխվելու համար մերժել է«Ռեալին», «Մանչեսթեր Յունայթեդին» և ՊՍԺ-ին

Ֆրանսիացին հաստատապես մտադիր է կարիերան շարունակել կատալոնական ակումբում:
«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը, ով, ամենայն հավանականությամբ, ամռանը կտեղափոխվի «Բարսելոնա», դեպի կատալոնական ակումբ տրանսֆերի իրականացման համար մերժել է «Ռեալի», «Մանչեսթեր Յունայթեդի» և ՊՍԺ-ի առաջարկները:
Ֆրանսիացին չի ընդունել նաև «Ատլետիկոյի» բարելավված առաջարկը: Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «Բարսելոնան» կձևակերպի տրանսֆերը հուլիսի 1-ից հետո, երբ ֆուտբոլիստի համար նախատեսված հրաժարագինը կիջնի մինչև 100 մլն եվրո:
Գրիզմանը մադրիդյան ակումբ է տեղափոխվել «Ռեալ Սոսիեդադից» 2014 թվականին:
Ընթացիկ մրցաշրջանում Անտուանն անցկացրած 47 խաղերում դարձել է 27 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը