Բաժիններ՝

Ասենսիոն «Չելսիի» գլխավոր տրանսֆերային նպատակն է

Ինչպես հաղորդում է Don Balon-ը, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն հանդիսանում է «Չելսիի» 2018թ. ամռան գլխավոր տրանսֆերային նպատակը:

Լոնդոնյան «Չելսիի» ղեկավարությունը պատրաստ է շատ բանի գնալ այդ տրանսֆերի համար: Հաղորդվում է, որ «Չելսին» կփորձի ստանալ Ասենսիոյին ՆԳոլո Կանտեի փոխանակման արդյունքում:

Ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն «Ռեալի» կազմում անցկացրել է 48 խաղ բոլոր մրցաշարերում, որոնցում աչքի է ընկել 9 գոլով և 7 փոխանցմամբ:
ԱՊԼ-ի 2017-18թթ. մրցաշրջանում Կանտեն անցկացրել է 33 խաղ (բոլորը հիմնական կազմում):

Կանտեն ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ երկրպագուների վարկածի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս