
Ռունին հրաժեշտ է տվել «Էվերթոնի» ֆուտբոլիստներին

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին թիմի երեկվա մարզումների ժամանակ հրաժեշտ է տվել ակումբի ֆուտբոլիստներին և աշխատակիցներին: Նշվում է, որ Ռունին բաց կթողնի ԱՊԼ-ի 38-րդ տուրի «Վեսթ Հեմի» դեմ արտագնա խաղը, որը տեղի կունենա մայիսի 13-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ 32-ամյա անգլիացին համաձայնեցրել է երկամյա պայմանագիր MLS-ի «Դիսի Յունայթեդ» ակումբի հետ: Տրանսֆերի արժեքը գնահատվում է 12.5 մլն ֆունտ:
Ռունին «Էվերթոն» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից», 2017թ. ամռանը:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Ուեյնը անցկացրած 31 խաղերում դարձել է 10 գոլի և 2 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը