
«Մանչինին չի լուծի Իտալիայի հավաքականի բոլոր պրոբլեմները». Մասիմիլիանո Ալեգրի

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Իտալիայի հավաքականում Ռոբերտո Մանչինիի հնարավոր նշանակումը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Զենիթի» մարզիչ Ռոբերտո Մանչինին պաշտոնապես կհայտարարվի որպես Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ մայիսի 20-ին:
«Մանչինին շատ տիտղոսներ է հաղթել և կարող է դառնալ լավ մարզիչ Իտալիայի հավաքականի համար: Պրոբլեմը նրանում է, որ մտածում են, թե նոր մարզիչը կարող է լուծել թիմի բոլոր խնդիրները, բայց դա այդպես չէ:Կան բաներ, որոնք նա չի կարող լուծել առանց բարձրագույն ղեկավարության օգնության»,- Ալեգրիին է մեջբերում Football Italia-ն:
«Մենք պետք է փոխենք այն բաները, որոնք կազդեն իտալական ֆուտբոլի ապագայի վրա և դրա համար շատ ժամանակ կգնա: 1970 թվականից Իտալիան լավ արդյունքներ է ցուցադրել, իսկ այս տարի բաց է թողնում ԱԱ-ն: Մեզ անհրաժեշտ է ընդունել արմատական որոշումներ, եթե նույնիսկ դրանք պոպուլյար չեն»,- ավելացրել է Ալեգրին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը