Բաժիններ՝

«Ես չեմ եղել Սանչեսի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասը». Հենրիխ Մխիթարյան

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխվելու մասին:

«Ես չեմ տեղափոխվել «Արսենալ», որպեսզի փոխարինեմ ինչ-որ մեկին: Բոլորը շարունակում են ասել, որ ես եղել եմ Սանչեսի՝ դեպի «Մանչեսթեր Յունայթեդ» տրանսֆերի մի մասը, բայց դա ճիշտ չէ, որովհետև նրա պայմանագիրն ավարտվում էր: Եթե նա որոշեր չտեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», ապա կմնար «Արսենալում» մինչև ամառ:

Ամեն ինչ իմ ձեռքում էր: Չեմ ասում, թե ինչն էր կարևոր այդ ասպեկտում: Ուղղակի ուզում եմ, որ բոլորը հասկանան, որ ես չեմ եղել Սանչեսի գործարքի մասը: Մենք տարբեր ֆուտբոլիստներ ենք, մենք տարբեր բնավորություն և ընդունակություններ ունենք:

Երբ լսեցի, որ կարող եմ «Մանչեսթեր Յունայթեդը» փոխարինել «Արսենալով», ասացի. «Այո, ուզում եմ դա անել»: Ես երկու անգամ չեմ մտածել: Ուզում էի ավելի շատ ժամանակ անցկացնել դաշտում և հաճույք ստանալ հարձակողական ֆուտբոլից: Ես ճիշտ որոշում եմ կայացրել, երբ համաձայնել եմ տեղափոխվել «Արսենալ»»,- Մխիթարյանին է մեջբերում Goal-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս