ՀՀԿ-ն պատրաստ է հանձնել իշխանությունը. մանրամասներ Պուտին-Կարեն Կարապետյան հեռախոսազրույցից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո տիրող իրավիճակից, այդ թվում և՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար-ՌԴ նախագահ հեռախոսազրույցից։

Պարզում է՝ Պուտինը ցանկացել է «անձամբ» տեղեկանալ, թե ինչ վիճակ է Հայաստանում, և ինչ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ Կարեն Կարապետյանը։ Վերջինս Վլադիմիրովիչին տեղեկացրել է, որ ամեն բան նորմալ է, և իրենց կհաջողվի մեկ-երկու օրից իրավիճակը «ստաբիլացնել», ամեն ինչ կարգավորել, ինչը, փաստորեն, չի հաջողվել, և Ռուսաստանն ստիպված է եղել էմիսարներ ուղարկել Հայաստան՝ հանձինս Զատուլինի, որպեսզի իրավիճակը «ֆորպոստում» դուրս չգա վերահսկողությունից։

Հիշենք, որ կրեմլյան և հայաստանյան կառավարական կայքերը տեղեկատվություն էին տարածել, որ Պուտինն այդ հեռախոսազրույցում նշել էր․ «Ճգնաժամային իրավիճակի կարգավորումը Հայաստանում պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա», ինչը դե ֆակտո աջակցություն էր Կարեն Կարապետյանին և ինչը վատ ընկալվեց մեր հասարակության կողմից։ Ի դեպ, մեր տեղեկություններով, շաբաթ օրը «Ֆլորենս» ռեստորանային համալիրում մի վերջին անգամ հավաքվել է այսօր գործող կառավարությունը՝ հրաժեշտի ճաշկերույթի»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031