
Ջրալցում. փրկարարները դադարեցրել են շենքի ջրամատակարարումը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ

Ապրիլի 26-ին, ժամը 13:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Մանուկյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում ընդհանուր ջրամատակարարման խողովակը վնասվել է, ինչի հետևանքով ջրալցվում է «Թոնիր Պանդոկ» ռեստորանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ վնասվել է շենքի նկուղային հարկում գտնվող ջրատար խողովակի փականը:
Փրկարարները դադարեցրել են շենքի ընդհանուր ջրամատակարարումը և ձեռնարկել անհրաժեշտ միջացառումներ: