
Գիտնականներն ալկոհոլի անսպասելի վտանգ են հայտնաբերել

Ալկոհոլի գործածումը մեծացնում է լնդերի հիվանդությունների, քաղցկեղի որոշ տեսակների եւ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը: Այս մասին հաղորդվում է այն հետազոտության մեջ, որը հրապարակված է Microbiome հանդեսում:
Նյու Յորքի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են 55-ից մինչեւ 78 տարեկան 1044 մարդու բերանի խոռոչի միկրոֆլորայի նմուշները: Հետազոտության արդյունքում հնարավորություն է եղել համեմատելու 270 չխմողների, 614 չափավոր խմողների եւ 160 մշտապես խմողների ցուցանիշները:
Մասնագետները հայտնաբերել են, որ ոգելից խմիչք գործածող մարդկանց մոտ հայտնաբերվել են միկրոֆլորայի փոփոխություններ եւ այնպիսի մանրէների աճ, ինչպիսիք են Bacteroidales-ը, Actinomyces-ը եւ Neisseria-ն:
Նշվում է, որ Bacteroidales-ն առաջացնում են բորբոքումներ, թարախային վերքեր եւ զարգացնում են չարորակ ուռուցքներ: Actinomyces-ը կարող են դառնալ ակտինոմիկոզի եւ էնդոկարդիտի պատճառ, իսկ Neisseria-ն գոնորեայի եւ մենինգիտի հարուցիչներ է պարունակում:
Նաեւ ալկոհոլի գործածումը նվազեցրել է օրգանիզմի համար անհրաժեշտ լակտոբացիլների քանակը, ինչը վերջին հաշվով կարող է հանգեցնել բերանի խոռոչի եւ մարսողության օրգանների քաղցկեղի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: