Ինչի՞ շնորհիվ «Բավարիան» և «Ռեալը» կարող են հաղթել միմյանց
Չեմպիոնների լիգայի երկրորդ կիսաեզրափակչում սպասվում է դիմակայություն, որը շատերը նախատեսում էին տեսնել եզրափակչում: «Բավարիան» և «Ռեալը» վիճարկելու են Չեմպիոնների լիգայի եզրափակչի ուղեգիրը: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22.45-ին:
Առանձնացրել ենք մի քանի պատճառներ, ինչի շնորհիվ «Բավարիան» և «Ռեալը» կարող են հաղթել միմյանց:
«Ռեալ Մադրիդը» հաղթանակի համար ունի մի քանի նախադրյալներ:
1. Օրացույց
Ապրիլի 14-24 ընթացքում մադրիդյան ակումբը ունեցել է միայն 2 հանդիպում, որոնք ավարտվել են դրական արդյունքներով:
Մյունեխենյան ակումբի համար վիճակը ավելի բարդ է, քանի որ գերմանացիները անցկացրել են 3 խաղ Մյունխենգլադբախի «Բորուսիայի», «Բայերի» և «Հաննովեր 86-ի» հետ: Վերջին խաղն անցկացվել է ապրիլի 21-ին:
2. Լուրջ մրցակիցներ ՉԼ-ում
Մյունխենյան ակումբը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հասավ ավելի հեշտ ուղով, քան մադրիդցիները:
Փլեյ-օֆֆում «Բավարիան» ունեցել է հետևյալ խաղերը.
1/8 փուլ
«Բավարիա» 5 – 0 «Բեիկթաշ»
«Բեշիկթաշ» 1 – 3 «Բավարիա»
1/4 փուլ
«Սևիլիա» 1 – 2 «Բավարիա»
«Բավարիա» 0 – 0 «Սևիլիա»
Դեպի Կիև ճանապարհին մադրդիյան ակումբն անցկացրեց հետևյալ խաղերը.
1/8 փուլ
«Ռեալ Մադրիդ» 3 – 1 ՊՍԺ
ՊՍԺ 1 – 2 «Ռեալ Մադրիդ»
1/4 փուլ
«Յուվենթուս» 0 – 3 «Ռեալ Մադրիդ»
«Ռեալ Մադրիդ» 1 – 3 «Յուվենթուս»
3. Առաջին խաղը ՝ հյուընկալվելիս
Ճիշտ է, «Յուվենթուսի» հետ խաղից հետո նման առավելության մասին խոսելը պարադոքսալ է, բայց, ամեն դեպքում, առաջին խաղը հյուրերի հարկի տակ անցկացնելը թույլ կտա տնային խաղի համար ճիշտ հաշվարկել ուժերը:
4. Ռոնալդու
Այն, ինչ անում է Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում, ֆանտաստիկայի ժանրից է: Ռոնալդուն կարող է լրջորեն ազդել խաղի ելքի վրա՝ ցանկանալով հաղթել իր կարիերայի վերջին Չեմպիոնների լիգաներից մեկը:
5. Կազմը
Մյունխենյան ակումբն ունի 2 առանցքային կորուստ՝ Նոյերը և Վիդալը:
Մադրիդյան ակումբը կազմի հետ լուրջ խնդիրներ չունի՝ Ռամոսը կկարողանա խաղալ, Վարանի հետ ամեն ինչ կարգին է, Իսկոն լավ մարզավիճակում է, իսկ Վասկեսը անցկացնում է հրաշալի մրցաշրջան:
«Բավարիան» ևս ունի այս խաղում հաղթելու մի քանի նախադրյալներ:
1. Խամես
Նախկին ֆուտբոլիստի գործոնն արդեն մի անգամ չար կատակ է խաղացել մադրիդցիների հետ, երբ Ալվարո Մորատան «Յուվենթուսի» կազմում դուրս թողեց արքայական ակումբին պայքարից:
Խամեսը շատ կարևոր ֆուտբոլիստ էր Անչեոտիի օրոք, բայց Հայնկեսի ժամանակներում նա երկաթյա խաղացող է: Ֆուտբոլիստը ամբողջությամբ փոխեց խաղաոճը: Մադրիդյան ակումբի շատ երկրպագուներ գուցե զարմանան, երբ տեսնեն Խամեսի, ով խաղում է Խաբի Ալոնսոյի ոճում:
2. Կայուն կենտրոն
Առաջին բանը, որ արեց Հայնկեսն ակումբ վերադառնալուց հետո այն էր, որ վերադարձրեց Մարտինեսին կենտրոն: Խավին խաղում է այնպես, ինչպես պետք է խաղա կենտրոնում խաղացող դասական ֆուտբոլիստը: Նա միշտ տեղում է, խլում է գնդակը, փոխանցում է ամենամոտ խաղընկերոջը: Այս դերում Մարտինեսն իրեն շատ լավ է զգում:
3. Թիմային խաղ
Հայնկեսի թիմի առավելություններից մյուսը շատ համակցված թիմային խաղն է: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ գիտի իր հստակ տեղը:
4. Հայնկես
Անցել է 5 տարի նրանից, ինչ «Բավարիան» շանսեր չտվեց կատալոնական «Բարսելոնային»՝ երկու խաղում հաղթելով 7:0 հաշվով: Կատալոնացիների համար այդ մղձավանջը կազմակերպել էր հենց Հայնկեսը:
Հայնկեսն այն մարզիչներից է, որ իր ֆուտբոլիստներին հստակ բացատրում է յուրաքանչյուր մրցակցի խաղի բոլոր մանրամասները: Գերմանիայում համարում են, որ Հայնկեսը վերադարձրեց ակումբին թիմային ոգին:
Սիրարփի Աղաբաբյան