««Բավարիայի» համար ծայրահեղ բարդ կլինի պայմանագիր կնքել ինձ հետ». Յուրգեն Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Բավարիայի» կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին շշուկները:
«Իմ ոչ մի պայմանագրի մեջ չի եղել կետ, որը թույլ կտա ժամանակից շուտ հեռանալ ակումբից: Եթե նույնիսկ «Բավարիան» իսկապես հետաքրքրված լիներ ինձանով, ինչ էլ ես անեի, ինձ հետ պայմանագիր կնքելը նրանց համար ծայրահեղ բարդ կլիներ:
Ես ըստ պայմանագրի՝ դեռ 4 տարի ունեմ, և ակումբը երջանիկ է ինձ հետ, դրա համար կարծում եմ՝ «Բավարիան» նույնիսկ փորձ չի արել ինձ ստորագրելու համար»,- Կլոպին է մեջբերում Sky Sports-ը:
Յուրգեն Կլոպը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչն է հանդիսանում 2015թ. հոկտեմբերից: Մասնագետի համաձայնագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը