Գիտնականները ուռուցքների աճի կասեցման և քաղցկեղի դեմ պայքարի պատրաստուկ են ստեղծել

Չինացի գիտնականներն ստեղծել են սինթետիկ պատրաստուկ, որը կասեցնում է քաղցկեղային ուռուցքների աճը: Ապրիլի 23-ին այս մասին հայտնել է Սինհուա գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ Ուհան եւ Շանհայ քաղաքների հետազոտողները պատրաստել են WYC-209 սինթետիկ պատրաստուկը: Այն գործում է մոլեկուլային մակարդակում եւ կարող է ոչնչացնել քաղցկեղային ցողունային բջիջները եւ կասեցնել չարորակ ուռուցքների աճը: Մասնավորապես, այն կարելի կիրառել մելանոմայի բուժման ժամանակ, ինչպես նաեւ թոքերի, ձվարանների եւ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդության դեպքերում: Մկների վրա պատրաստուկի փորձարկումները ցույց են տվել, որ այն մեծ հավանականությամբ կարող է թոքերի քաղցկեղի ժամանակ կանխել մետաստազները 87,5 տոկոսի դեպքում:

Հետազոտությունը կատարվել է 2014 թվականից Հուանչժունի Գիտության եւ տեխնոլոգիաների համալսարանի (Ուհան քաղաք) պրոֆեսոր Վան Նինի եւ Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Շանհայի օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակցի ղեկավարությամբ:

Քաղցկեղային ցողունային բջիջների բուժումը քաղցկեղի դեմ պայքարի արդի հիմնական մեթոդներից մեկն է: Ինչպես նշում են հետազոտողները, կենդանիների վրա փորձարկումները ցույց են տվել, որ WYC-209-ը թույլ է տալիս պայքարել նոր չարորակ ուռուցքների առաջացման դեմ, իսկ բուժումն ինքը թունավորության ցածր մակարդակ ունի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս