Բաժիններ՝

Նաստասյա Կինսկին ընդգրկվել է Մոսկվայի կինոփառատոնի ժյուրիի կազմում

Դերասանուհի Նաստասյա Կինսկին ընդգրկվել է Մոսկվայի 40-րդ միջազգային կինոփառատոնի (ՄՄԿՓ) հիմնական մրցույթի ժյուրիի կազմում, որը մեկնարկելու է ապրիլի 19-ին։ «Գերմանացի դերասանուհի Նաստասյա Կինսկին ընդգրկվել է Մոսկվայի 40-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցույթի ժյուրիի կազմում:

Այս տարի ժյուրիի նախագահ է դարձել իտալացի պրոդյուսեր Պաոլո դել Բրոկոն»,-լրագրողներին ասել են կինոստուգատեսի մամուլի ծառայությունում: Կինսկիից ու դել Բրոկոյից բացի, ժյուրիի կազմում են նաեւ ռեժիսոր Աննա Մելիքյանը, դերասան Ջոն Սեւիջը, ռեժիսոր Լյան Ցյաոն: Փառատոնի հիմնական մրցույթի համար ընտրվել է 16 կինոժապավեն: ՄՄԿՓ-ն կբացի «Նեապոլը շղարշի ներքո» կինոնկարը:

Կինսկին հայտնի է այնպիսի կինոնկարներում խաղացած դերերով, ինչպիսիք են՝ ռեժիսոր Ռոման Պոլանսկու «Տեսս», Ֆրենսիս Ֆորդ Քոփոլայի «Ամբողջ սրտով», Թոնի Ռիչարդսոնի «Նյու Հեմփշիր հյուրանոց», Ժան-Ժակ Բենեքսի «Լուսինը՝ կեղտաջրի առվում», Անդրեյ Կոնչալովսկու «Մարիայի սիրեցյալները» եւ այլ ժապավեններ: Դերասանուհին «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր է: Մոսկվայի 40-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի ապրիլի 19-ից մինչեւ 26-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30