Ուզբեկական փլավի հետաքրքիր բաղադրատոմս՝ հավի մսով
Բաղադրիչներ
1. Հավի կրծքամիս – 500 գ
2. Բրինձ – 500 գ
3. Սոխ – 300 գ
4. Գազար – 500 գ
5. Սխտոր – 2 հատ
6. Համեմունք փլավի համար – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Լվանալ և կտրատել հավի կրծքամիսը: Կաթսայի մեջ 1 սմ բուսայուղ լցնել: Կտրատել սոխը և տապակել բուսայուղի մեջ: Հավը համեմել աղով, պղպեղով, շարել ձեթի մեջ: Տապակել բարձր կրակի վրա: Իջեցնել կրակը մինչև նվազագույնը և շոգեխաշել 30 րոպե:
2. Խոշոր քերիչով քերել գազարը: Հարթ շերտով շարել մսի վրա և շոգեխաշել 20 րոպե:
3. Բրինձը լվանալ: Ավելացնել 1 թ/գ համեմունք և 1 թ/գ աղ, խառնել: Բացել կափարիչը և 2 չմաքրած սխտոր դնել: Վրան հավասար շերտով լցնել բրինձը: Ջուրը եռացնել և զգուշությամբ լցնել բրնձի վրա այնպես, որպեսզի այն բրնձից բարձր լինի 5-7 մմ:
4. Ծածկել կափարիչով: Շոգեխաշել 30 րոպե: Բացել և խառնել բրինձը: Շոգեխաշել 30 րոպե: Անջատել կրակը և խառնել: Թողնել 15-20 րոպե և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը