
NASA-ն ինֆրակարմիր շրջագայություն է վարել Յուպիտերի վրա

NASA-ն հրապարակել է 3D-անիմացիա, որտեղ ցուցադրված էցիկլոնների համակարգը Յուպիտերի հյուսիսային բեւեռում։ Տեսանյութն ստեղծվել է այն պատկերների միջոցով, որոնք ստացվել են JIRAM խցիկով: Ինֆրակարմիր ռադարը եղել է Juno միջմոլորակային ավտոմատ կայանում՝ գազային հսկայի երկնքում դրա չորրորդ թռիչքի ժամանակ:
Անիմացիան թույլ է տալիս դիտել Յուպիտերի մթնոլորտի տարբեր շերտերը: Կադրերում երեւում են կենտրոնական ցիկլոնը եւ դրան շրջապատող եւս ութ մրրիկներ: JIRAM-ի միջոցով հաջողվում է որոշել ամպային շերտի ջերմաստիճանը:
Այսպես, հրապարակված տեսահոլովակում կարմիր գույնով են ներկված սառը (մինչեւ -83 աստճան C), դեղին՝ ավելի տաք (մինչեւ 13 աստիճան C) հատվածները, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: